-
15.03.2017|
17:04
2005-ին Թրամփը 38 միլիոն դոլար հարկ է վճարել 150 միլիոն դոլար եկամուտ ունենալուց հետո: Տեղեկությունը հրապարակել է հեռուստաընկերություններից մեկը: Սպիտակ տունը հրապարակումն անօրինական է որակել, սակայն չի հերքել:
-
15.03.2017|
17:02
«Ելք» դաշինքի անդամներ, ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի և լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ:
-
15.03.2017|
17:00
Վաղուց ժամանակն է առաջընթացի հասնել և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ գտնել՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ տրված ընթրիքի ժամանակ:
-
15.03.2017|
16:58
Այսօր տեղի են ունենալու Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Իրենց թեկնածությունն են առաջադրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
-
15.03.2017|
16:55
Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
-
15.03.2017|
16:52
Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1890 կրակոց:
-
15.03.2017|
11:47
Ծիծաղելի է «իրատեսության դասեր» լսել մի բռնապետից, որ ապրում է իր երևակայական աշխարհում, որի հիմքում «թափանցիկությունն ու հանդուրժողականնությունն» է, կամ էլ փորձում է այդ ընկալումը թելադրել իր սեփական ժողովրդին՝ ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունները ֆրանսիացի գործարարների հետ հանդիպումների մասին։
-
15.03.2017|
11:46
Հայաստանի ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ եթե մարդը փող չունի, նա ոչ մի բան չի կարող ստանալ՝ ոչ տուն, ոչ բժշկական օգնություն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
-
15.03.2017|
11:44
ՌԴ վարչապետ Դմիտր Մեդվեդևը գրիպ է՝ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեզ մոտ համաճարակային դրությունը, կարծես, հետընթաց է ապրում։
-
15.03.2017|
11:43
ՌԴ-ում նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մոսկվաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ հանդիպումով, որին ներկա է եղել նաև Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
blank" class="zoomgraphics">.